Էրդողանն ու Ալիևը այսօր Շուշիում փաստաթուղթ կստորագրեն

Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Շուշա այցի ծրագիրը:

Anadolu-ն հայտնում է, որ պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ օկուպացված Շուշի քաղաքում։

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն: Այնուհետև պետությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Դրանից հետո Թուրքիայի նախագահը զբոսնելու է Շուշիում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել