Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արմինե Կ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արմինե Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 10-ին նախնական համաձայնության է եկել իր դստեր` Վերգինե Ա.-ի հետ, փորձել են միասին գաղտնի հափշտակել ընդհանուր 10,034 ՀՀ դրամ արժողությամբ կենցաղային իրեր Կոմիտաս 60/2 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետից:
Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: