«Թե բա 24 ժամ…»․ Արփի Դավոյան

7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընդդիմություն կոչվող քաղաքական բայրաքթարներն այդպես էլ մնացին այնտեղ, որտեղ եղել էին` ժողովրդից մի ամբողջ տիեզերական հեռավորության վրա։

Իսկ դա մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ապագա Կա, իսկ այդ Ապագայում, միանշանակ, չեն կարող լինել իրենց սպեկուլյացիաները և մանիպուլյացիաները։ Թե բա 24 ժամ…»։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է մեղադրանքներին, թե ինքը զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»։

«Երկար տարիներ իրենք այդ կեղծ լուրը տարածում են։ Եվ ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանելու՝ հաշվի առնելով էն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր Անվտանգության ծառայություններն ինձ էին ենթարկվում և պիտի ասեին՝ էդ ամբողջ ինֆորմացիան պահում են և այլն, և այլն։ Ինքը ղալլաթ է անում, որ ըտենց բան է ասում, և տեսել եք դուք, թե ինքը ինչպես է ասում։ Էլի «եթե»-ով է ասում՝ եթե, եթե, եթե։ Ես հիմա իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր արտահայտեր։ Այսինքն՝ էդ ինչի՞ մասին է խոսքը։ Եվ հիմա ձեր ներկայությամբ ես ասում եմ, ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս։ Կամ պետք է փաստ ներկայացնի, մի փաստ, կամ ես էնպիսի փաստեր եմ ներկայացնելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն էդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Մի փաստ։

․․․Նորից եմ կրկնում, 24 ժամ։ Իրենք էդ հեքիաթները վաղուց են կրկնում՝ ինքը, իրեն քծնողները, իրենց էդ թայֆան։ Նույնիսկ եվրոպական ամբիոններից են դրա մասին հայտարարել, պատկերացնու՞մ եք, եվրախորհրդարանում դրա մասին հայտարարել են։ Ես ի՞նչ պիտի անեի, պիտի էնտե՞ղ արդարանայի կամ գայի էստե՞ղ արդարանայի։ Հիմա ես ազատ մարդ եմ և իրեն ասում եմ՝ թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց, մորթելու եմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել