Գերագույն գլխավոր մերժվածը երևի մոռացել է 99 թվականի հոտեմբերի 27-ը․ պաշտոնյան՝ Սերժ Սարգսյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը։

«Գերագույն գլխավոր մերժվածը երևի մոռացել է 99 թվականի հոտեմբերի 27-ը։

Երբ մերժվածը ՀՀ Ազգային անվտանգության նախարարն էր։

Երբ կատարվեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ոճրագործություններից մեկը։

Երբ սպանվեց Վազգենը՝ սպարապետը, Արցախյան պատերազմի հաղթանակի կերտողը։

Երբ գլխատվեց Արցախյան պատերազմի մեր կրած հաղթանակը։

Հետաքրքիր է, այն ժամանակ մերժվածի գլխով նման մտքեր չէր անցնու՞մ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարել էր․ «Պատերազմը ինձ համար ամենաատելի բանն է, բայց ով սարսափում է մարտական գործողություններից, ապա արդյունքը սա է լինում։ Այսօր 6-ը վերցրեցին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը՝ 36-ը։ Հետո ի՞նչ է լինելու։

Եթե ինքն այ էսքան արժանապատվություն ունենար (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) ինքնասպան կլիներ: Եթե ես լինեի գլխավոր գերագույն հրամանատար, երդվում եմ, ինքնասպան կլինեի։ Ես ինձ ուղղակի կգնդակահարեի։

Ո՞ւմա պետք այդպիսի կյանքը․ 5000 հոգու մահ խղճիդ, COVID-ի 5000-ը չեմ ասում։ Բացի այդ, ջախջախված զորք, ադրբեջանցին քեզ ծաղրումա, 10 կոպեկանոցա դարձնում։ Ասումա՝ դու ո՞վ ես որ քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել