ԵՄ-ն սահմանները ևս մեկ երկրի համար է բացել

 COVID-19- ի տարածման իրավիճակի բարելավմամբ պայմանավորված՝ Եվրամիության խորհուրդը փոխել է երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ Միության պետությունները կարող են բացել արտաքին սահմանները։ Այդ երկրներին ավելացել է Ճապոնիան։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս ցուցակին դեռ չեն ավելացվել: Մինչ օրս փաստաթղթում ներառված երկրներն են Ավստրալիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Թաիլանդը և Չինաստանը:

«ԵՄ-ն ճանապարհորդությունների սահմանափակումները դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունների համապատասխան գնահատման արդյունքում թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ պետք է վերացվեն այդ սահմանափակումները։ Այդ ցանկում ավելացվել է Ճապոնիան», – ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Մայիսին ԵՄ-ն որոշում ընդունեց փոփոխել երրորդ երկրներից ճանապարհորդության սահմանափակումները վերացնելու չափանիշները՝ դրանք զգալիորեն մեղմացնելով: Այժմ Եվրամիությունը կազմում է երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել սահմանները: Այն երկիրը կարող է լինել այս ցուցակում, որտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թիվը 100 հազար մարդու համար չի գերազանցի 75-ը: Բացի այդ, ցուցակը կազմելիս հաշվի կառնվի երկրում բնակչության պատվաստման գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել