«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության հիմնադիր Դավիթ Սանասարյանը։
«Ինքնիշխան Հայաստանի» ներկայացուցիչներն այսօր առաջիկա ընտրություններին մասնակցության փաստաթղթերը ներկայացրին ԿԸՀ:
Նա հայտնեց կուսակցության ցուցակի առաջին ութնյակը. Սուրեն Պողոսյան, Նարինե Մարտիրոսյան, Հովսեփ Ղազարյան, Ավետիս Ավետիսյան, Համասփյուռ Ավագյան, Սերգեյ Դալաքյան, Արման Պետրոսյան:
«Մենք բացառում ենք կոալիցիա նախկին իշխանությունների ու ներկաների հետ։ Մնացածի հետ կարելի է քննարկել»,-ասաց Դավիթ Սանասարյանը։
Նրա խոսքով՝ ժողովուրդը կմերժի 3 նախագահներին և ներկա վարչապետին։