«Մենք բացառում ենք կոալիցիա նախկին իշխանությունների ու ներկաների հետ»․ հայտնի է Դավիթ Սանասարյանի կուսակցության ընտրական ցուցակի 8-նյակը

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության հիմնադիր Դավիթ Սանասարյանը։

«Ինքնիշխան Հայաստանի» ներկայացուցիչներն այսօր առաջիկա ընտրություններին մասնակցության փաստաթղթերը ներկայացրին ԿԸՀ:

Նա հայտնեց կուսակցության ցուցակի առաջին ութնյակը. Սուրեն Պողոսյան, Նարինե Մարտիրոսյան, Հովսեփ Ղազարյան, Ավետիս Ավետիսյան, Համասփյուռ Ավագյան, Սերգեյ Դալաքյան, Արման Պետրոսյան:

«Մենք բացառում ենք կոալիցիա նախկին իշխանությունների ու ներկաների հետ։ Մնացածի հետ կարելի է քննարկել»,-ասաց Դավիթ Սանասարյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը կմերժի 3 նախագահներին և ներկա վարչապետին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել