Սկի մեզ նորմալ բաժակ չեք տրամադրում, դուք փափուկ տեղ նստած, մենք՝ չոր աթոռներին․ ավագանու անդամը՝ քաղաքապետին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստին, իր ելույթի ժամանակ նշեց, որ քաղաքացիների դիմումները մերժվում են։ Ինքը 2,5 տարի դիմել է, չի լուսալքվել, բայց բոլոր հարցերը մերժվել են, ինչի մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ քաղաքապետարանը։

«Ասում եք՝ ավագանին չի գալիս նիստերի։ Շատ լավ է անում՝ չի գալիս, բա գա իմ նման այսպես նյարդայնանա, ջղայնանա։ Ինչ նամակներ ուղղում ենք՝ մերժվում են, դրա համար գա՞ն։ Դրա համար էլ էսպես սակավաթիվ է։

Ովքեր միշտ գալիս են նիստերին․․․ ինչո՞վ եք խրախուսել, պարոն քաղաքապետ։ Ինչ եք արել նիստերին մշատպես եկողների համար։ Ոչ մի բան էլ չեք անում, սկի բաժակ մեզ նորմալ չեք տրամադրում, մի հատ ջուր եք տվել, աթոռներն էլ՝ ամենաչոր աթոռներն են, դուք փափուկ տեղ նստած, իսկ մենք չոր աթոռներին նստած, մեզ էլ չեք գնահատում, մեզ չեք հարգում ոչ մեկդ։ Մի ծիծաղեք, դա ձեզ էլ է վերաբերվում։ Դա անհարգանք չի՞, որ պլաստիկե բաժակներ են դրված։ Ոչ մեկդ դրա մասին չի խոսում»,-ասաց ավագանու անդամը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ հարցում կանցկացնեն ավագանու անդամների շրջանակում, թե ովքեր են ուզում ապակե, ովքեր՝ պլաստիկե բաժակներից օգտվեն այս համաճարակային իրավիճակներում։ «Ձեր ապակուց բաժակներն այնտեղ դրված են, ով ուզի ապակունը վերցնի՝ համեցեք, մենք կարող ենք տրամադրել։ Շրջաբերեկան կուղարկենք ավագանուն, ով ուզում է՝ անպայման ապակու բաժակ տվեք, բայց, ով հիվանդացավ մենք պատասխանատու չենք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել