Նիկոլ Փաշինյանի որոշումներով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել։

Որոշումներում մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հարություն Ղազանչյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վաղարշակ Ամիրխանյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել