Իսրայելը հայտարարել է, թե երբ կավարտի Պաղեստինի դեմ հարձակումները

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում ասել է, որ Իսրայելին ևս մի քանի օր է պետք Գազայի հատվածում հարձակումներն ավարտելու համար, գրում է Axios պորտալը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գորակալությունը։

Բլինկենը, իր հերթին, ասել է, որ Վաշինգտոնը մոտ ապագայում ակնկալում է ռազմական գործողությունների դադարեցում: Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները խոչընդոտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազայի հարցի շուրջ Ֆրանսիայի նախաձեռնությունները:

Նշենք, որ սրացման սկզբից ի վեր Գազայի հատվածից շուրջ 4070 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք, որից 610-ը ընկել է հենց անկլավի տարածքում:

Հիշեցնենք, որ Պաղեստինի անկլավի սահմաններին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է մայիսի 10-ի երեկոյան: Երեքշաբթի՝ մայիսի 11-ի առավոտյան բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, նրանց 90% -ը կանգնեցվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների շուրջ մեկ երրորդը պայթել է Պաղեստինի անկլավում՝ մինչև Իսրայելի հետ տարանջատման ցանկապատ հասնելը։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ խոցելով նշված հատվածում պաղեստինյան խմբավորումների 130 ռազմական թիրախներ՝ սպանելով 15 գրոհայինների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել