Հրաձգություն՝ Կազանի դպրոցներից մեկում․ 8 աշակերտ և ուսուցիչ է սպանվել

Մայիսի 11-ի առավոտյան Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն է սկսվել։ Այս մասին հայտնում է Meduza-ն։

Նախնական տվյալներով ՝ 17-ամյա դեռահասը զինված մտել է դպրոց ու կրակ բացել աշակերտների վրա: Նրան բերման են ենթարկել:

Այլ աղբյուրների համաձայն՝ հարձակվողները եղել են երկուսը: Երկրորդ անձը կարող է դեռ դպրոցի շենքում լինել, «Ինտերֆաքս» -ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Նա մնացել է ուսումնական հաստատության չորրորդ հարկում: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությանը, դպրոցում կրակոցներից հետո տեղի է ունեցել պայթյուն:

Կրակոցների արդյունքում սպանվել է առնվազն ութ աշակերտ և մեկ ուսուցիչ: Հայտնի է նաև, որ 12 երեխա և մեկ մեծահասակ հոսպիտալացվել են: Նրանցից չորսը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Դպրոցի շենքը շրջափակված է: Աշակերտները տարհանվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել