Կդիտարկվի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հումանիտար ասպեկտները. Լավրովը կհանդիպի Ալիևին և Բայրամովին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-11-ը Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կհանդիպի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին ТАСС լրատվական կայքի փոխանցմամբ ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ:

«Մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռուսական կողմը վճռական է շարունակելու՝ բաց և փոխադարձ հարգալից երկխոսությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման ողջ սպեկտրի շուրջ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

Հայտարարության մեջ նշված է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների համապարփակ իրականացմանը: Կդիտարկվի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հումանիտար ասպեկտները: Լեռնային Ղարաբաղի կարգավորում, հետկոնֆլիկտային վերակառուցման և խաղաղ կյանքի հաստատում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել