Տիրան Խաչատրյանը նոր հայց է ներկայացրել դատարան, նոր պահանջով

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Դատական հայցը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին:

Ըստ հայցի՝ Տիրան Խաչատրյանը պահանջում է ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել