Շվեյցարիան հայտարարել է Պուտինի և Բայդենի հանդիպումը կազմակերպելու պատրաստակամության մասին

Շվեյցարիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում տեղ տրամադրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը անցկացնելու համար, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի (ԱԳՆ) խոսնակ Էլիզա Ռուգջին:

«Շվեյցարիան պատրաստ է մատուցել իր ծառայությունները, եթե դրանք օգտակար են և ցանկալի: Սա ներառում է նաև որպես հյուրընկալող գործել կամ օգնել համաժողովներ կամ հանդիպումներ կազմակերպելուն: Գաղտնիության նկատառումներից ելնելով՝ ԱԳՆ-ն չի կարող մանրամասն տեղեկատվություն տրամադրել հատուկ իրադարձությունների վերաբերյալ», – ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին հրավիրել էր գագաթաժողով անցկացնել երրորդ երկրում:

«Նախագահ Բայդենը վերահաստատեց իր նպատակը՝ կառուցել կայուն և կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ շահերին համահունչ, և առաջիկա ամիսներին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի առջև ծառացած հարցերի ամբողջական շրջանակը», – ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել