Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ապրիլի 6-ին որոշում է ստորագրել, որով 2004-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ենթակյությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների պաշտոններում նծանակված անձանց անձնական գործերը, դրանց համապատսխանությունը ՀՀ գործող օրենսդրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ:
Նախատեսված աշխատանքները պետք է իրականացվեն 5 աշխատանքային օրյա ժամկետում: