16 ժամով դադարեցվել է Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

Այսօր՝ ապրիլի 8-ին՝ ժամը 10.00 – ից մինչև գիշեր՝ ապրիլի 9–ին՝ ժամը 02։00-ն, դադարեցվել է Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի՝ այդ թվում Աբովյան, Չարենցավան և Հրազդանի քաղաքների որոշ թաղամասերի ջրամատակարարումը:

Ջրամատակարարման դադարեցման պատճառը «Մաքրավան-Աբովյան» խոշոր ջրատարի վրա հայտնաբերված վթարներն են։ Արզնիի մոտ առկա է վայրկյանում մոտ 10 լիտր #հոսակորուստ, իսկ դրանից մի քանի կիլոմետր այն կողմ պահանջվում է ջրատարի մոտ 20 մետրանոց ֆիզիկապես քայքայված հատվածը փոխարինել նորով: Նշված աշխատանքները հնարավոր չէ իրականացնել առանց ջրամատակարարման դադարի:

Վերանորոգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, «Վեոլիա» թիմի «Հյուսիս» շահագործման տեղամասի մասնագետները վստահեցնում են, որ կարվի հնարավորը ջրամատակարարումը հայտարարված ժամկետից ավելի շուտ վերսկսելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել