14 օր ժամկետով կասեցվելու են ՃՈ Գորիսի հաշվառման-քննական խմբի աշխատանքները

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է․

«COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից 14 օր ժամկետով կասեցվելու է Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի աշխատանքները:

Այն անձինք, ովքեր ունեն անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում:

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել