ԱԱԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործի հարուցումը

Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործի հարուցումը։ Այս ամսին Իրավաբան․net-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակվել էր տեսանյութ, որում Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանների վերաբերյալ մեղադրանքի տեքստն էր։ Հրապարակման մեջ երևում էր, որ մեղադրանքը խմբագրված է «Աննա Վարդապետյան» անուն-ազգանունով օգտատիրոջ կողմից։ Ռուբեն Հայրապետյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը պնդում էր, որ հրապարակված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքը խմբագրողը հենց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է։

Այս դեպքից հետո ՀՀ Գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներն ուղարկել էր Ազգային անվտանգության ծառայություն, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել նաև պաշտպան Ամրամ Մակինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել