Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը դատարանը վարույթ է ընդունել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:

Հիշեցնենք, որ Վազգեն Միքայելի Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել