Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը։
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Քրեական գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:
Հիշեցնենք, որ Վազգեն Միքայելի Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: