Ես ձեզ վստահեցնում եմ, մենք շատ շուտով հաղթանակ ենք ունենալու. Սոս Հակոբյան

Այսօր «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը մի քանի անհնազանդության ակցիաներ իրականացրեց: Նրանք առավոտյան մտան կառավարական 3-րդ շենք, այնուհետև կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենք և Պետական վերահսկողության ծառայության շենքի մոտ հայտարարեցին, որ պետական աշխատողներին ստիպում են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Հայկ Մամիջանյանն էլ հայտնեց, որ տեղեկություններ կան, որ ՊՎԾ աշխատակիցներից շատերը հրաժարվել են մասնակցել վարչապետի հրավիրած հանրահավաքին:

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն ասաց. «Մենք պետք է շարունակենք, չթուլացնենք լարվածությունը, շարունակենք պայքարել այս իշխանությունների դեմ և մեր երկիրը կանգնեցնենք ճիշտ ճանապարհի վրա, դրան շատ չի մնացել ես ձեզ վստահեցնում եմ մենք շատ շուտով հաղթանակ ենք ունենալու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել