ԱՀԿ-ն՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի՝ անպտղություն առաջացնելու լուրերի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկնաբանել է խոսկցություններն այն մասին, որ COVID-19- ի դեմ պատվաստումը կարող է անպտղություն առաջացնել: Նման վախերը ճշմարիտ չեն, կիրակի օրը հարցազրույցում ասել է ԱՀԿ պատվաստման վարչության ղեկավար Քեյթ Օ’Բրայանը:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Պատվաստանյութերը, որոնցով մենք պատվաստում ենք, չեն կարող անպտղություն առաջացնել», – ասել է նա:

Օ’Բրայենը նաև հերքել է այն լուրերը, ըստ որոնց ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կարող են հանգեցնել մարդու ԴՆԹ-ի փոփոխության, իսկ դրանց մեջ պարունակվող քիմիական նյութերը կարող են վնասակար լինել առողջության համար:

«Մեր մոտ եղած պատվաստանյութերն անվտանգ են», – ասել է նա ՝ շեշտելով, որ պատվաստանյութերի բոլոր բաղադրիչները «խստորեն ստուգված են»:

«Պատվաստանյութերն իրոք ունեն մի շարք տարբեր տարրեր, բայց դրանցից յուրաքանչյուրը փորձարկվում է», – բացատրել է ԱՀԿ-ի բաժնի ղեկավարը:

Նրա խոսքով՝ դեղերը նախ փորձարկվում են կենդանիների վրա և «ստուգվում են ցանկացած տեսակի խնդիրների համար»: Դրանից հետո կլինիկական փորձարկումներն անցկացվում են տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, և միայն այդ դեպքում պատվաստանյութերը կարող են օգտագործվել ընդհանուր բնակչության պատվաստման համար:

«Անվտանգությունը կլինիկական փորձարկումների ամենակարևոր մասն է: Յուրաքանչյուր պատվաստանյութ ենթարկվում է անվտանգության գնահատման», – ասել է Օ’Բրայանը՝ ավելացնելով, որ դեղագործական արտադրության գործընթացը վերահսկվում է` ապահովելու, որ բոլոր բաղադրիչները լինեն «ամենաբարձր որակի և անվտանգ մարդու օգտագործման համար»:

Ըստ ԱՀԿ-ի ՝ COVID-19-ի համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 105 394 301 դեպք, մահացել է 2 302 302 մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել