Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ. Մեդվեդև

ԼՂ-ում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքն անթերի էր․ եթե չլինեին այդ ջանքերը, հակամարտությունը կշարունակվեր մինչ օրս: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Շատ լավ է, որ Ռուսաստանի նախագահի աշխատանքի շնորհիվ … ընդ որում, այդ աշխատանքն անթերի էր, ես մի օր հետևել եմ այդ աշխատանքին: Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամերով քննարկումների մեջ էր այս հակամարտության բոլոր մասնակիցների հետ: Եթե չլիներ նրա աշխատանքը, եկեք ընդունենք, որ այս հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ այժմ: Սա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես ես եմ կարծում, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին։

Այսպիսով, թեժ փուլը դադարեցնելուց հետո (սա, ըստ իս տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին), իրավիճակը հիմնականում հանդարտվել է, և սա է ամենակարևորը: Մարդիկ չեն մահանում, և զարգացման հնարավորություններ կան: Հունվարին 11-ին երեք երկրների ղեկավարները հանդիպել են Մոսկվայում և նախանշել են իրավիճակը տնտեսապես բարելավելու ուղիները: Սա նաև շատ կարևոր է, քանի որ մարդկանց համար, զոհերը հաշվի չառած, ամենացավալին այն ավերածությունն է, որում նրանք ապրում են այդ ռազմական գործողությունների հետևանքով»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը:

Մեդվեդևը նշել է նաև, որ այժմ կան բոլոր հնարավորությունները տնտեսական զարգացման համար: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ։

«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր, ինչպես նաև Ադրբեջանի համար մտերիմ երկիր է։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել»,- հայտարարել է նա՝ պատասխանելով ռուս լրագրողների՝ ԼՂ կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին հարցին։

Մեդվեդևի խոսքով՝ «Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են հաստատել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են այդ թեմայով և ընդհանուր իրավիճակը վերահսկելու համար համատեղ կենտրոն է ստեղծվել»։

Ըստ Մեդվեդևի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ քննարկել պետք չէ, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում հանգեցնում է հզոր էլետրական հոսքի:

«Այսօր բոլորի համար միանգամայն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն իրոք չի լուծվել, բայց այն այժմ հնարավոր չէ քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրիֆիկացում հանգեցնում է հզոր էլեկտարական հոսքի առաջացման»,- ասել է նա։

Իր խոսքում Մեդվեդևը շեշտել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում են դեռ քննարկումներ ընթանում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել