Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը անդրադարձել է Հայկ Մարությանի վերաբերյալ տելեգրամյան ալիքներում տարածվող տեղեկությանը․
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ եւ կիրակի օրերին որդու հետ մաքրելիս է եղել իր տան հարակից տարածքները ձյան ծածկույթից:
Այսօր ցերեկը ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսեւորել, ինչին արձագանքելով քաղաքապետը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները:
Ավելի ուշ անսթափ քաղաքացու հարազատները հանդիպել են քաղաքապետ Մարությանի հետ, նշել, որ իրենց որդին անսթափ լինելով, չի ճանաչել քաղաքապետին, անպատշաճ վարք է դրսևորել, եւ ներողություն են խնդրել միջադեպի համար:
Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված»,-նշել է նա: