Շոշ գյուղի դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են.

«Դեռ 2004–ին Տոռոնտոյի Հայաստան հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց: Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը, պատերազմի հետևանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում:

Բնակիչների մեծ մասը զինզդադարից հետո գյուղ են վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո, մեկ շաբաթ առաջ բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել