Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է կարճ միացման հետևանքով. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Հարգելի հայրենակիցներ.
Առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում՝ կարճ միացման հետևանքով:

Միաժամանակ, ԱԻ ծառայությունը տեղեկացնում է, որ փորձնական օդային տագնապի մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերը ապատեղեկատվություն են:
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել