ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր իմ աշխատասենյակում ընդունեցի Շուշիից տեղահանված փոքրիկ Արթուրին ու Մանեին, ովքեր նախօրոք ակնկալիքներ էին հայտնել Ձմեռ պապիկից, և կինս՝ Արմինե Վարդանյանը իմացել էր ու ինձ տեղեկացրել դրա մասին: Քանի որ Արթուրն իր շախմատը թողել էր Շուշիի իրենց տանը և ցանկություն էր հայտնել շախմատ ստանալ ամանորյա տոներին, նրան նվիրեցի իմ ու իր ամենասիրելի խաղը և մի պարտիա խաղացի նրա հետ:
Իսկ Արթուրի փոքրիկ քույրը, իր բաժին տիկնիկը ստանալուց բացի, իմ կողմից միացավ մեր «մրցապայքարին» և միանգամից նժարը թեքեց եղբոր օգտին:
Արդյունքում հաղթեցինք բոլորս, քանի որ այս տեղահանված բալիկները ստացան ու պարգևեցին ժպիտներ»:
![Պատկերը կարող է պարունակել. 2 մարդ, նստած մարդիկ, living room, ակնոց, բույս, սեղան, chess, խոշոր պլանով և ներսումը](https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/135382408_3842775795760629_4454354708351169430_o.jpg?_nc_cat=109&ccb=2&_nc_sid=730e14&_nc_ohc=fFVHNnEw1MUAX8CyB42&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=58b4f36eb684df746ca1528fd3129b47&oe=60146167)