ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր իմ աշխատասենյակում ընդունեցի Շուշիից տեղահանված փոքրիկ Արթուրին ու Մանեին, ովքեր նախօրոք ակնկալիքներ էին հայտնել Ձմեռ պապիկից, և կինս՝ Արմինե Վարդանյանը իմացել էր ու ինձ տեղեկացրել դրա մասին: Քանի որ Արթուրն իր շախմատը թողել էր Շուշիի իրենց տանը և ցանկություն էր հայտնել շախմատ ստանալ ամանորյա տոներին, նրան նվիրեցի իմ ու իր ամենասիրելի խաղը և մի պարտիա խաղացի նրա հետ:
Իսկ Արթուրի փոքրիկ քույրը, իր բաժին տիկնիկը ստանալուց բացի, իմ կողմից միացավ մեր «մրցապայքարին» և միանգամից նժարը թեքեց եղբոր օգտին:
Արդյունքում հաղթեցինք բոլորս, քանի որ այս տեղահանված բալիկները ստացան ու պարգևեցին ժպիտներ»:
