«Հանուն Հանրապետության» կուսակցությունն ամանորյա ուղերձով է հանդես եկել․
«Հիրավի՝ մենք ապրում ենք հայության համար բախտորոշ ժամանակաշրջանում։ Մեր ժողովրդի և պետության համար այս ճակատագրական ժամանակաշրջանում դիմավորելով նոր՝ 2021 թվականը, ապավինում ենք մեր ազգի կամքին, իմաստնությանը, հասունությանը, համառությանն ու աշխատասիրությանը։ Համոզված ենք, որ 2021 թվականը լինելու է վերածննդի և կայունության տարի, ունենալու ենք ձեռքբերումներ և իրական առաջընթաց։
Ջանք չենք խնայելու հայրենիքի շենացման համար․ հզոր տնտեսություն, հզոր բանակ, հզոր հայրենիք․ սա է նահատակված բյուրավոր քաջերի նկատմամբ մեր բաժին պարտքը արժանիորեն հատուցելու ճանապարհը։
Շնորհավորում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի Ամանորը։ Միասին հետևողականորեն, քայլ առ քայլ պիտի հաղթահարենք մեզ պատուհասած արհավիրքը ու շարժվենք առաջ՝ հանուն մեր հայրենիքի մաս Արցախ աշխարհի, հանուն Հայաստանի Հանրապետության, և աշխարհասփյուռ հայության»։