Պուտինը կմասնակցի հաջորդ շաբաթ կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և կվարի խորհրդի՝ քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների հարցով նիստը: Այս մասին հայտնում է «Ռոսիա» հեռուստաալիքը։

Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որը կայանալու է դեկտեմբերի 11-ին, կանցկացվի հեռավար: Հաղորդվում է նաև, որ ՌԴ ղեկավարի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, որի ընթացքում նա կպատասխանի իրեն ուղարկված հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել