«Ամերիաբանկ»-ն իր հաճախորդներին հայտնում է․
«Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնց հիման վրա փոփոխվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին փաստաթուղթը: 01.12.2020թ.-ից երաշխավորված առավելագույն չափերը` ստորև.
Եթե նույն անվճարունակ բանկում ունեք միայն դրամային ավանդ` 16 միլիոն ՀՀ դրամ,
Եթե նույն անվճարունակ բանկում ունեք միայն արտարժութային ավանդ` 7 միլիոն ՀՀ դրամ,
Եթե նույն անվճարունակ բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից ավել է` 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային բանկային ավանդը),
Եթե նույն անվճարունակ բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է` 7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել Ամերիաբանկ ՓԲԸ պաշտոնական կայք` www.ameriabank.am կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ: Ամերիաբանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք
ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար»: