Շուշիից վերջին 2 օրերին 300-ից ավելի զոհի մարմին է դուրս բերվել, պատկերացնու՞մ եք ճակատամարտի մասշտաբը․ վարչապետ

Եթե հնարավոր լիներ՝ կպահվեր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շուշիի անկմանը։

«Ես չէի ուզում ասել, բայց վերջին երկու օրերին Շուշիից 300-ից ավել զոհված հերոսների մարմին է դուրս բերվել։ Դուք պատկերացնու՞մք եք այդ ճակատամարտի մասշտաբը։ Իսկ մարդիկ կան ասում են գեներալները կամ քաղաքական ղեկավարությունը հրաման են տվել չպայքարել Շուշիի համար։ Բայց մարդիկ ու՞մ հրամանով են գնացել կռիվ արել և զոհվել։ Հլը մի հատ էլ այդ մարդկանց հրավիրում են քննչական մարմիններ ու ասում են, եթե դավաճանություն է եղել, պետք է բացվի չէ՞, դավաճանն իր արժանի գնահատականին պետք է արժանանա՞, թե՝ չէ․ գնում են ցուցմունքներում ասում հորեղբորս տղեն, ինչ-որ մի տեղ նստած էինք․․ մարդիկ եկան երկու անհայտ, մեզ սենց արտահայտություն արեցին, թողեցին գնացին»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել