Եկել էր մի իրավիճակ, որ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում․ Նիկոլ Փաշինյան

Կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի եղել քննարկել նախագահի և մյուսների հետ։ Եկել էր մի իրավիճակ, որ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում, շատ սահմանափակ ժամանակահատվածում և որոշումները կայացվել են Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի քաղաքական ղեկավարության հետ։

Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ պատերազմի ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մակսնակցել են նախագահը՝ կաթողիկոսը․ «Պատերազմի ընթացքում Անվտանգության խորհրդի գոնե երկու նիստ ենք ունեցել, որին մասնակցել են ՀՀ նախագահը, Վեհափառ հայրապետը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել նաեւ քաղաքական ուժերի հետ։ Միտումների մասին նրանք տեղյակ են եղել, կոնկրետության հետ կապված նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետեւ եկել էր մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում՝ խորհրդակցելով ԶՈՒ ԳՇ-ի եւ Արցախի քաղաքական ղեկավարության հետ, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել