ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել, ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ… որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է։
Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին . ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը, հիշու’մ եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։
ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։
Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։