«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իրավապահ համակարգի ներկայացուցիչները քաղաքական հետապնդումների շրջանակում հենց հիմա ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան խուզարկություն իրականացնելու նպատակով:
Սա «Հայրենիք» կուսակցությունը քաղաքական իմաստով գլխատելու փորձ է, որը դատապարտված է անհաջողության: Մեր պայքարը չի կանգնելու իշխանական որևէ ապօրինության արդյունքում»։