Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարի փոխանցմամբ, ադեն 3 օր է ֆոսֆոր պարունակող զենքի հետևանքով վառվում են անտառային ծածկույթները:
«Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք:
Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։
Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»: