Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պռոյեկտելով մեր պատերազմը 2-րդ համաշխարհայինի վրա՝ հասկանում ես, թե ինչ կկատարվեր, եթե պատերազմի առնվազն առաջին 3-4 ամիսը(1941թ-ի հուլիս-նոյեմբեր նկատի ունեմ) ամեն երեկո ժողովրդին հաշվետվություն ներկայացվեր ռազմաճակատում իրավիճակի մասին։ Կամ, օրինակ` բացատրեիր բազմամիլիոնանոց բնակչությանը, որ որոշ խոշոր քաղաքների հանձնումը մարտավարական քայլ է՝ հետագա հաղթանակների համար։ Էդ հաղթանակներն ուղղակի էլ չէին լինի առնվազն հենց այդ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի պատճառով։ Դրան գումարած էլ, ամեն գեներալ պետք է փաստերով կարողանար ապացուցեր (անհնար է ուղղակի…), որ դավաճանական չի իր արած տվյալ քայլը։
Իսկապես մեծ փորձություն է պատերազմել ժողովրդավարության և սոցիալական հարթակների գոյության պայմաններում։ Ու չգիտես, թե ինչքանով է ժողովրդավարությունը արդիական, առաջադեմ կառավարման մեթոդ պատերազմի պայմաններում։ Նորից հղում անելով պատմությանը՝ կարելի է ամենավառ օրինակներից հիշել. հունական պոլիսներից Աթենք-Սպարտա հակամարտություն։ Առնվազն ռազմական առումով դիկտատուռական Սպարտան հիմնականում հաղթում էր դեմոկրատիայի օրրան համարվող Աթենքին։ Խնդիրն այն էր, որ ոչ պատերազմական պայմաններում ևս պահպանվում էին այդ կարգերը, ինչը երկար կտրվածքով կործանարար եղավ Սպարտայի համար, բայց միևնույն է, ռազմական դրության պայմաններում շատ արդյունավետ էր։
Բարդ է պատերազմի ժամանակ ամեն օր բավարարել մի քանի միլիոնանոց բավականին տարբեր լսարանի «ցանկությունները» և պահպանել անհրաժեշտ տրամադրություն։ Արժի մտածել