Պետք է բացառել սմարթֆոնների կիրառումը․ ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում: Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման քայլերից և կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել ևս կիրառումը։

Խնդրի կարևորությունն ու վտանագավորությունը ներկայացնելու համար նշենք, որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս սմարթֆոնների միջոցով տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակորդը կարող է թիրախավորել նրանց»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել