Ողջ գյուղը սրտի տրոփյունով է սպասում հերոսի տունդարձին․ շարքային Էդուարդ Սարգսյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի

Շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը խոցել է թշնամական երկու տանկ, ինչ համար ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

Այս մասին գրում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը․

«Ի դեպ, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը Լոռու մարզի Սարամեջ համայնքից է: Ողջ գյուղը սրտի տրոփյունով է սպասում հերոսի տունդարձին՝ հաղթանակած, ողջ և առողջ, որպեսզի նա իր ու քաջարի ընկերների սխրանքների մասին պատմի գյուղի պատանիներին՝ հայրենիքի ապագա պաշտպաններին:
Փա՛ռք մեր քաջարի զինվորականներին»,- ասված է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել