Շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը խոցել է թշնամական երկու տանկ, ինչ համար ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։
Այս մասին գրում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը․
«Ի դեպ, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը Լոռու մարզի Սարամեջ համայնքից է: Ողջ գյուղը սրտի տրոփյունով է սպասում հերոսի տունդարձին՝ հաղթանակած, ողջ և առողջ, որպեսզի նա իր ու քաջարի ընկերների սխրանքների մասին պատմի գյուղի պատանիներին՝ հայրենիքի ապագա պաշտպաններին:
Փա՛ռք մեր քաջարի զինվորականներին»,- ասված է գրառման մեջ։