Ղուրսալի գյուղի Սարո պապիկը զանգել ասել է, որ ինքն ու կինը ցանկանում են իրենց թոշակից ամեն ամիս յուրաքանչյուրը 1000 դրամ փոխանցեն մեր հիմնադրամին․ Վարուժան Ավետիքյան

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ 1000+ հիմնադրամ է զանգահարել Սպիտակի շրջանի Ղուրսալի գյուղի Սարո պապիկն ու ասել, որ ինքն ու իր կինը ցանկանում են իրենց թոշակից ամեն ամիս յուրաքանչյուրը 1000 դրամ փոխանցեն մեր հիմնադրամին: Հիմա մենք ամեն ինչ անում ենք որ պապիկն ու տատիկը կարողանան նվիրաբերություն անել մեր հերոսների ընտանիքների համար: Եթե Սարո պապիկը կարող է նվիրաբերել, ապա դուք էլ կարող եք: #եղիրսարոպապիկիպես»։

Միացեք նաև դուք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել