«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ 1000+ հիմնադրամ է զանգահարել Սպիտակի շրջանի Ղուրսալի գյուղի Սարո պապիկն ու ասել, որ ինքն ու իր կինը ցանկանում են իրենց թոշակից ամեն ամիս յուրաքանչյուրը 1000 դրամ փոխանցեն մեր հիմնադրամին: Հիմա մենք ամեն ինչ անում ենք որ պապիկն ու տատիկը կարողանան նվիրաբերություն անել մեր հերոսների ընտանիքների համար: Եթե Սարո պապիկը կարող է նվիրաբերել, ապա դուք էլ կարող եք: #եղիրսարոպապիկիպես»։