Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան

Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գեներալն այդ մասին ասել է Sky news Arabia-ի եթերում:

«Թուրքիայի կողմից «Մետիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներ են տեղափոխվել Լիբիա: Իսկ հիմա Թուրքիան օգտագործում է այս օդանավակայանները, որպեսզի Ադրբեջան տեղափոխի լիբիացի, սիրիացի և այլ ազգության ահաբեկիչների»,- ասել է Ահմեդ ալ-Մեսմարին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել