Մենք այսօր մեր քննությունն ենք հանձնում պատմությանը, մենք մեզ և մեր Աստծուն. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ճեպազրույցի ժամանակ խոսել է հակառակորդի կողմից Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծման մասին:

«Գիտենք, որ պատերազմ է, մենք չենք սկսել, մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել,  հերթական անգամ նենգաբար սկսել են լայնածավալ և դաժան պատերազմ՝ ահռելի զինանոցով: Եվ ոչ միայան Ադրբեջանը, Թուրքիան ամեն ինչով սատարում է, Պակիստանն էլ վարձու ահաբեկիչներ է բերել, և հենց որ մարտի դաշտում մերոնք համառորեն դիմադրում են, նրանց կատաղի հարձակումներին, նրանք սկսում են վրեժխնդիր լինել քաղաքներից և գյուղերից, ռմբակոծում են խաղաղ բնակիչների վրա»,-հայ և միջազգային լրագրողներին ասաց Տեր Պարգև սրբազանը:

Ըստ Տեր Պարգևի, սա միջազգային տեռորի ձեռագիրն է: Նա ասա, որ մեր դեմ շատ ուժեղ են պայքարում, բայց մենք ենք, մեր Աստված և մեր բանակը. «Ադրբեջանի կողմից ուղարկած ռումբն անցել է Ղազանչեցոցի խաչի մեջտեղով, հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել»,- ասաց սրբազանը:

Նա շնորհակալություն հայտնեց զինվորների ծնեղներին՝ հզոր, հերոս տղաներ դաստիարակելու համար:

«Այո, ուժերն անհավասար են, բայց դա չի նշանակում, որ մենք չենք դիմադրելու, կատաղի դիմադրում ենք, մեր գործն արդար է: Ամեն մարդ, ամեն պետություն, ամեն ազգ իրավունք ունի պաշտպանվելու, դա իր զրբազան պարտականությունն է, ինչն էլ մենք անում ենք: Մենք խաղաղ ժողովուրդ ենք, ոչ մեկի մահը չենք ցանկանում: Մենք այսօր մեր քննությունն ենք հանձնում պատմությանը, մենք մեզ և մեր Աստծուն»,- ասաց Տեր Պարգև սրբազանը:

Նրա խոսքով՝ այս փորձությունից դուրս գալու համար մեզ պետք է ազգային միաբանություն, համազգային աղթոք, հզոր կամք և անսասան ոգի:

«Համախմբվենք, ուս ուսի տանք և մեր հարցերը կլուծենք»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել