Մուտք գործելով բնակարան` կատարել է գողություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արմեն Ս.-ի (անունները փոփոխված են):

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր կողմից պատրաստված հարմարեցված գործիքներով և բանալիներով բացելով մուտքի դուռը` ապօրինի մուտք է գործել Մաշտոցի պողոտայի 43 շենքի Աշոտ Բ.-ին պատկանող թիվ 4 բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել 15.051.220 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա, արծաթյա և այլ զարդեր, 26.000 ԱՄՆ դոլար, 5000 Եվրո, տարբեր մեդալներ, ինչպես նաև պետական պարգև հանդիսացող «Անանիա Շիրակացու» անվան թիվ 097 համարի մեդալը` պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել