«Ուզում եմ միանալ ներողություններին՝ ուղղված մեր հանրությանը՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցածի համար։ Իհարկե, ես դրանում մեղավոր չեմ, ոչ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է մեղավոր, ամեն դեպքում սա ԱԺ-ն է, և մենք դրա համար պատասխանատվություն կրում ենք»,-այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Ըստ Ռուբինյանի՝ ընդդիմության նշված քայլը ունի կոնկրետ դրդապատճառ․ «Ընդդիմադիր գործընկերներին պետք էր պատճառ՝ չլինել դահլիճում, և ստիպված չլինել պատասխանել իրենց ուղղվող կոնկրետ փաստական հանգամանքներին»։
Մանրամասները՝ տեսանյութում։