Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 8-ին որոշումներ է ստորագրել, որոնցով գումար կհատկացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Որոշումներից մեկով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով ԿԳՄՍՆ-ին կհատկացվի 1,700.0 հազ. դրամ։
Մյուս որոշմամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն
Ռադիկ Մարտիրոսյանի որդուն՝ Արմեն Մարտիրոսյանին կտրամադրվի 2 277.41 հազ. դրամ։