ԱԺ-ն հավանություն տվեց պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու՝ Գլխավոր դատախազի միջնորդագրին։ Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 62, դեմ՝ 0։
Պատգամավորին առնչվող երկու միջնորդագրերը վերաբերում են ՔԿ-ի ներկայացրած «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հրապարակվել են նաև գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ։
Տեսանյութը՝ այստեղ։