Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրում է․
«Այս օրերին ձեր անձնազոհությունը, կամավորությունը, հայրենակցին օգնելու հսկայական կամքն ու դա իրագործելու ցանկությունը վկայում են, որ Հայաստանն ունենալու է միայն լրջագույն հաջողություններ ու երբեք ծնկի չի գալու՝ որքան էլ որ հզոր լինեն նրան թշնամիներն ու հակառակորդները:
Տեղյակ եմ ուսումնական հաստատություններում իրականացված աշխատանքից՝ շտաբերի հիմնում, ռեսուրսների հավաքագրում, սնունդի, այլ նյութերի հավաքագրում, կամավորական խմբերի ձևավորում, Արցախի մեր հայրենակիցներին թև ու թիկունք լինելը:
Հետագայում պատմությունը կգրի սրա մասին, որ ճակատում հաջողությունները նաև ապահովվել են թիկունքում այն հզոր աջակցության շնորհիվ, որի հիմքում դուք եք:
Սիրում եմ բոլորիդ:
#Դուխով
#ՀաղթելուԵնք»։