Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:
Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը:
Հանցագործության նախապատրաստության և հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործության համար՝ հղում կատարելով օրենսգրքի 34-րդ (հանցափորձ )կամ 35-րդ(հանցագործության նախապատրաստություն) հոդվածին:
Աղբյուրը` Իրավաբան.net